Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Խենթ աշխարհ. օր 4-րդ

Խենթ աշխարհ. օր 4-րդ
04.03.2026 | 19:11

Գլխավոր լուրեր

Քրդական ապստամբության նախապատրաստում, Թուրքիայի հնարավոր մասնակցություն:

Ինչպես բազմիցս զգուշացրել ենք, Իսրայելը կփորձի մասնատել Իրանը՝ նրա տարածքում հրահրելով էթնիկական հակամարտություններ։ Այսօր CNN-ը հաղորդում է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) քրդական ապստամբություն է նախապատրաստում Իրանում, իսկ Թրամփը կապի մեջ է Իրանի և Իրաքյան Քուրդիստանի քուրդ առաջնորդների հետ։ Իրանում բնակվում է 8-ից 10 միլիոն քուրդ։ Բացի այդ, այնտեղ կա առնվազն 12 միլիոն ադրբեջանցի (ըստ որոշ գնահատականների՝ մինչև 30 միլիոն) և մինչև 2 միլիոն բելուջ, որոնց նույնպես կարելի է դրդել ապստամբության։

Թուրքիա

Թուրքական իշխանությունները հայտնում են, որ իրանական հրթիռը խոցվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից՝ երկրի օդային տարածքին մոտենալիս. ենթադրվում է, որ այն ուղղված էր Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազայի դեմ։ Թուրքական իշխանությունները պատասխան գործողությունների իրավունքն իրենց են վերապահել։

Իրան

Դաժան ռմբակոծություններն ու ավերածություններն Իրանում շարունակվում են։ Հարցն այն է՝ կդիմանա՞ Իրանը դրան։ Իրանը շարունակում է հրետակոծել ամերիկյան բազաները, հյուպատոսություններն ու նավթային օբյեկտները Պարսից ծոցի երկրներում։ Հարվածի տակ են ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսությունները։ Հարձակման է ենթարկվել Դուբայում ԱՄՆ հյուպատոսությունը։

Իրանը հարձակվել է մի առևտրային նավի վրա, որը փորձում էր ճեղքել Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Իսրայել

Իսրայելը շարունակում է ռմբակոծել քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Իրանի հիվանդանոցներն ու դպրոցները։ Իսրայելը ռմբակոծել է այն շենքը, որտեղ Փորձագետների խորհրդի 88 անդամները պետք է նոր առաջնորդ ընտրեին։ Իսրայելի ցամաքային ուժերն ավելի խորն են առաջանում Լիբանանում՝ խոստանալով ջախջախել «Հեզբոլլահին»։

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ռահման Մոկադդամը։

Իսրայելը ռմբակոծել է նորածինների հիվանդանոցը և շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական օբյեկտներին։ Արևմտյան լրատվամիջոցներն ու հայաստանյան մեդիա-վարձկանները հրաժարվում են դատապարտել նույնիսկ իրանցի երեխաների վրա հարձակումները ։

ԱՄՆ

Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ը կարող է պատերազմ վարել 4-5 շաբաթ կամ այնքան, որքան կպահանջվի. զինամթերքի ոչ մի դեֆիցիտ չկա։

ԱՄՆ-ը հայտարարում է, որ կարող է ապահովել Հորմուզի նեղուցով անցնող նավերի ռազմական ուղեկցումը։ Ամերիկյան սուզանավը հարձակվել է իրանական նավի վրա Շրի Լանկայի ափերի մոտ. 101 մարդ համարվում է անհետ կորած, 78-ը՝ վիրավոր։

Ռուսաստան

Ռուսաստանն էվակուացնում է իր անձնակազմը Բուշեհրից, աշխատանքները դադարեցված են։ Դեպի Ռուսաստան ուղևորվող տանկերները ենթարկվում են ուկրաինական անօդաչուների հարձակումներին Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

Հայաստան

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց գլխավոր ձեռքբերումն այն է, որ Իրանի պատերազմի պատճառով շատ ավիաընկերություններ փոխել են իրենց չվերթների երթուղիները դեպի Հայաստան։ Նրանք նաև ասել են, որ եթե նորից համաշխարհային ջրհեղեղ լինի, և այլ երկրների մարդիկ փախչեն Հայաստան, ապա դա նույնպես կլինի իրենց ձեռքբերումը, և պետք է քվեարկել իրենց օգտին սպասվող ընտրություններում։ Դրանից հետո նրանք շարունակել են պաղպաղակ ուտել և դհոլ խփել։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 159

Մեկնաբանություններ